16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Միացյալ Նահանգները հնարավոր է չունենա AstraZeneca պատվաստանյութի կարիքը, անգամ եթե այն ստանա կարգավորող մարմինների հավանությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր վարակաբան, բժշկական հարցերով Սպիտակ տան գլխավոր խորհրդական Էնթոնի Ֆաուչին. գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները բավականաչափ պայմանագրեր է կնքել մյուս արտադրողների հետ՝ COVID-19-ի դեմ ամբողջ բնակչությանը պատվաստելու համար:
Հիշեցնենք, որ անցած ամիս մեկ տասնյակից ավելի երկրներ ժամանակավորապես դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը, երբ այն կապել են արյան մակարդելիության հազվագյուտ խանգարման եւ ուղեկցող կողմնակի էֆեկտների հետ, սակայն մարտի 29-ին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել COVID-19 դեմ AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափ: