Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում՝ +24…+27 աստիճանի։
Հանրապետության տարածքում ապրիլի 3-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում ապրիլի 3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Գիշերւ կդիտվի +5, ցերեկը՝ +18, երեկոյան՝ +15 աստիճան տաքություն։