կարևոր
1066 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-02 22:42

ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ անհայտ անձն ավտոմեքենան վարել է ոստիկանների ուղղությամբ

Անհայտ անձը մեքենայով մխրճվել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ գտնվող հսկիչ անցակետի դարպասների մեջ, որտեղ կանգնած են եղել երկու սպա։ Նրանք վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնել է Կապիտոլիումի ոստիկանությունը։

Առնվազն մեկ մարդու վրա կրակել են ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ, հայտնում է MSNBC հեռուստաալիքը ՝ վկայակոչելով փրկարարներին։

Ավտոմեքենայի վարորդը, որը մեքենայով մխրճվել էր Կապիտոլիումի անցակետի դապասների մեջ, մահացել է։