կարևոր
1490 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-02 20:43

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8792 դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8792 դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8 792-ով՝ մինչեւ 4 563 056: Ապրիլի 2-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Վարակվածների թվի աճը նվազել է մինչեւ 0,19 տոկոս: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 9 832-ով: Ընդահանուր առմամբ ապաքինվել է 4 186 251 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել է վարակվածների ընդհանուր թվի 91,7 տոկոսի մակարդակում: Կորոնավիրուսի պտճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 400-ով՝ մեկ օր առաջվա 383-ի դիմաց: ընդամենը վարակից մահացել է 99 633 հիվանդ: