կարևոր
993 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-02 20:28

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական խաղերի ծրագրում եղած մարզաձևերի ցանկը

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական խաղերի ծրագրում եղած մարզաձևերի ցանկը

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական խաղերի ծրագրում եղած մարզաձևերի ցանկը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

2023թ. ամռանը Լեհաստանում կայանալիք երրորդ խաղերում հանդես կգան նաև ժայռամագլցման ու եռամարտի ներկայացուցիչները:

Խաղերը համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ նշած մարզաձևերը հետաքրքիր  են, սիրված են երկրպագուների շրջանում: 2023-ի խաղերի  ծրագիրը կլինի համապարփակ և նորարարական: Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր նորամուտը նշող սպորտային լեռնագնացությունը առաջին անգամ կներկայանա Եվրոպականում: Մի շարք մարզաձևերում կխաղարկվեն Փարիզ-2024 ամառային մարզահանդեսի ուղեգրեր:

EOC համակարգող հանձնաժողովը շարունակում է բանակցությունները մարզական ֆեդերացիաների հետ՝  մարզաձևերի ցանկը ընդլայնելու վերաբերյալ: