ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ից տեղեկացնում են , որ Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ10+435-կմ11+190 հատվածում (Փարաքար համայնքի մոտ‚ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հետո) ապրիլի 5-ից մինչև ապրիլի 19-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ ժամանակավոր երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։
Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը: