Անցող օրերին Ռուսաստանը տարբեր մակարդակներով ակտիվ բանակցություններ էր վարում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ:
Ռուսաստանի փոխվարչապետն աշխատանքային այցեր կատարեց Բաքու եւ Երեւան, արտգործնախարարը Մոսկվայում ընդունեց իր հայ եւ ադրբեջանցի պաշտոնակիցներին, նախագահ Պուտինն էլ հեռախոսազրույցներ ունեցավ երկու երկրների ղեկավարների հետ:
Թե ի՞նչ թեմաներ են քննարկվել այս հանդիպումների ընթացքում՝ ամփոփում է Մարինե Մելիքսեթյանը: