կարևոր
700 դիտում, 8 ամիս առաջ - 2021-04-02 17:37

Պեսկովը հերքել է «Իսկանդեր»-ների վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունները

Պեսկովը հերքել է «Իսկանդեր»-ների վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունները

«Իսկանդեր» հրթիռային համակարգեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել, Կրեմլում տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղից կարող էր հրթիռ արձակվել այդ համալիրից, որի բեկորներն իբր հայտնաբերել են ադրբեջանցի զինվորականները, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինձ հայտնի չէ՝ արդյոք զինվորականների միջոցով այս մասին զեկուցվել է (այդ մասին տեղեկություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին), արդյոք մեր զինվորականներն այդ մասին մանրամասն տեղեկություններ ունեն», - ասել է նա լրագրողներին։

Այսպես Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է 2021 թվականի մարտի 15-ին Շուշի քաղաքում ականների մաքրման ժամանակ «Իսկանդերի» բեկորների հայտնաբերման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը:

Ընդ որում, լրագրողը Պեսկովի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Բաքվում իբր հայտարարել են այն մասին, որ, դատելով մակնշումից, այդ հրթիռները ոչ թե արտահանման տարբերակ էին, այլ նախատեսված էին Ռուս զինվորականների օգտագործման համար:

Պատասխանելով այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտության ժամանակ արդյոք «Իսկանդեր» կիրառվել է, Պեսկովն ասել է. «Դուք հիշում եք «Իսկանդերների» հետ կապված պատմությունը, որ դրանք չեն կիրառվել հակամարտության ժամանակ, եւ դա հաստատվել է»:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ ադրբեջանական կողմն այսօր ցուցադրել է Հայաստանի կողմից ենթադրաբար կիրառված «Իսկանդեր» հրթիռների բեկորները