կարևոր
1869 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-02 17:16

Արցախի ԱԺ պատգամավորներն այցելել են Եղբայրական հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Արցախի ԱԺ պատգամավորներն այցելել են Եղբայրական հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Ապրիլի 2-ին` 2016թ. Ապրիլյան պատերազմի 5-ամյա տարելիցի առիթով, Արցախի Հանրապետության խորհրդարանականներն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր, և հարգանքի տուրք մատուցել արցախյան երեք պատերազմներում նահատակված զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ բաժնից:

«Պատերազմը փաստացի չի ավարտվել, որովհետև դեռևս 2016թ-ից սկսվել էր հիբրիդային պատերազմ, իսկ 2020թ. աշնանը այն մտել էր ակտիվ ռազմական գործողությունների փուլ: Մինչև հիմա շարունակվող հուղարկավորությունները փաստում են, որ պարզապես այն տեղափոխվել է բոլորովին այլ՝ տեղեկատվական դաշտ, և որևէ երաշխիք չկա հնարավորության դեպքում այն ևս մեկ անգամ ռազմի դաշտ տեղափոխվելու: Ուստի պետք է միշտ սթափ ու զգոն լինենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը: