կարևոր
1136 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-02 17:03

Bees Airline լոուքոստերը հայտնել է Կիև-Երևան ուղղությամբ առաջին չվերթի ժամկետը

Bees Airline լոուքոստերը հայտնել է Կիև-Երևան ուղղությամբ առաջին չվերթի ժամկետը

Ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերով Կիև-Երևան ուղղությամբ չվերթների մեկնարկը կտրվի մայիսի 3-ից՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:

Ինչպես հաղորդում է «AnalitikaUA»-ն, ավիատոմսերը կարժենան 980 ուկրաինական գրիվեն (շուրջ 19 հազար ՀՀ դրամ):

Ավիաընկերությունը Կիևից չվերթները կիրականացնի դեպի Բաթումի, Երևան և Թբիլիսի, իսկ Օդեսայից՝ դեպի Երևան: Լոուքոստերը այդ ուղղություններով բոլոր թույլտվություններն արդեն ստացել է Ուրաինայի քաղավիացիայի կողմից:

Օդեսայից Երևան չվերթները կիրականացվեն հունիսի 14-ից՝ շաբաթական երկու անգամ: Տոմսը կարժենա 999 ուկրաինական գրիվեն։