17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին աշխատանքային այց կկատարի Մոսկվա, որտեղ նախատեսված է հանդիպում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին այսօր ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առաջին հերթին կքննարկվի եռակողմ պայմանավորվածությունների եւ փաստաթղթի իրականացման ընթացքը, որը վերջ դրեց Ղարաբաղում ռազմական գործողություններին»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը նշել է, որ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն նաև Հայաստանի քաղաքական իրավիճակը, ընտրական գործընթացի, ինչպես նաև Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
Հիշեցնենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից ինքնամեկուսացման ռեժիմում է։