կարևոր
1680 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-02 15:14

Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հայկ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշված է նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հակոբ Արշակյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին  Հակոբ Արշակյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից, կառավարության այսօրվա նիստում հաստատվել է նրա ազատման մասին որոշումը: :

Հավելենք, որ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին: