09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր ունակությունների, բարեխիղճ ծառայության և ռազմաբժշկական համագործակցության ոլորտում ունեցած ներդրման համար ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի 48-րդ գիտահետազոտական կենտրոնի մի շարք մասնագետներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նշվում է, որ ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի մասնագետները ՀՀ ՊՆ հիգիենիկ հակահամաճարակային ծառայությունում մասնագիտական աջակցություն են ցուցաբերել 2020թ. ապրիլի 7-ից:
Գերատեսչական մեդալները ռուսաստանցի զինվորականներին են հանձնվել առաքելության ավարտի կապակցությամբ ապրիլի 2-ին կայացած հրաժեշտի պաշտոնական արարողության ընթացքում: Ընթերցվել է ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալական ուղերձը գիտահետազոտական կենտրոնի պետին և ամբողջ անձնակազմին:
Շուրջ մեկ տարի ՀՀ զինված ուժերին աջակցություն ցուցաբերած մասնագետները ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի հրամանով խրախուսվել են նաև պատվոգրերով ու հուշամեդալներով։
ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական և ՌՔԿՊ ոլորտների պատասխանատուները շնորհակալություն են հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար, մաղթել ամուր առողջություն և նորանոր հաջողություններ իրենց ստանձնած պատասխանատու գործունեության ընթացքում։