Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Նիստն ընթանում է նեղ ձևաչափով: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը.
«Մեկնարկեց ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը` նեղ ձևաչափով»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: