կարևոր
1035 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-02 13:10

Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է. ՄԻՊ

Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք պետք է գնահատենք մեր շուրջ ապրող մարդկանց կարողությունները, նպաստենք նրանք ներուժի բացահայտմանը, հարգենք նրանց արժանապատվությունը, թույլ չտանք հասարակությունից որևէ մեկուսացում և մասնակից դարձնենք մեր երկրում որոշումների կայացմանը:

Ձեզ ենք ներկայացնում «ԻՄ ՈՒՂԻՆ» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն կատարած այցի մասին պատմող նյութը»: