կարևոր
2216 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-02 11:40

Ադրբեջանական կողմը ցուցադրել է Հայաստանի կողմից ենթադրաբար կիրառված «Իսկանդեր» հրթիռների բեկորները․ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ադրբեջանական կողմը ցուցադրել է Հայաստանի կողմից ենթադրաբար կիրառված «Իսկանդեր» հրթիռների բեկորները․ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)

Բաքվում «Ազերլանդշաֆտ» ԲԲԸ-ի տարածքում Ադրբեջանի ականազերծման գործակալության ներկայացուցիչները ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռների բեկորները, որոնք Արցախյան պատերազմում Հայաստանի կողմից օգտագործվել են Ադրբեջանի դեմ: Այս մասին տեղեկացնում է haqqin.az–ը:

Նշվում է, որ Ադրբեջանի ականազերծման գործակալությունը 2020 թվականի դեկտեմբերից Շուշի քաղաքում զբաղվում է ականազերծմամբ եւ զինամթերքի վնասազերծմամբ։ «Իսկենդերի» բեկորները հայտնաբերվել են մարտի 15-ին Շուշիում ականներից տարածքների մաքրման եւ չպայթած զինամթերքի գործողության ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ հայկական կողմը Շուշիում «Իսկանդեր» է օգտագործել։