Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մենթորի կողմից հիմնադրված Թուրքիայի ազդեցիկ կրոնական միությունը` թուրքական իսլամիստական «Միլլի Գյորուշ» (ազգային տեսլական) շարժման արժեքները հակասում են ֆրանսիական արժեքներին և երկրում տեղ չունեն, հայտարարել է Ֆրանսիայի կառավարության մամլո խոսնակը: «Ես համարում եմ, որ սա միություն է, որը դեմ է Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին, պայքարում է այդ արժեքների, կանանց և տղամարդկանց հավասարության, մարդկային արժանապատվության դեմ», - BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է մամլո խոսնակ Գաբրիել Աթալը:
Ֆրանս24-ի փոխանցմամբ՝ «Միլլի Գյորուշ»-ը վերջին շաբաթների ընթացքում հակադարձում է Ֆրանսիայի կառավարությանը `հրաժարվելով մասնակցել իսլամիստական ծայրահեղականության դեմ կառավարության քննարկումներին:
Անցյալ շաբաթ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ դեմ է Ստրասբուրգի իշխանությունների կողմից՝ Եվրոպայի ամենամեծ մզկիթը կառուցելու նախագիծը ֆինանսավորելու որոշմանը։ Իշխանությունները 2,5 միլիոն եվրո դրամաշնորհի նախագիծ էին հաստատել, որը կօգնի կազմակերպությանը՝ ֆինանսավորել քաղաքում մզկիթի կառուցմանը։
Պարբերականը նշել է, որ վերջին ամիսներին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Թուրքիայի նախագահը բազմիցս բախվել են իսլամին առնչվող հարցերի շուրջ։ Հոկտեմբերին Էրդողանը մեղադրել էր Մակրոնին՝ իսլամական ծայրահեղականի կողմից ֆրանսերենի ուսուցիչ Սամուել Փաթիի սպանությանն ի պատասխան հակամուսուլմանական քաղաքականություն վարելու համար: Ավելի ուշ Մակրոնն ասել էր, որ կարծում է, թե Թուրքիան կարող է փորձել միջամտել 2022-ի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին:
«Միլլի Գյորուշ»-ը Ֆրանսիայում գործող երեք իսլամական խմբերից է, որոնք հունվարին հրաժարվեցին միանալ ծայրահեղականության դեմ պայքարի համաձայնագրին, որը պաշտպանել էր Մակրոնը արմատականների վրա մեղադրվող հարձակումներից հետո:
Միլլի Գյորուշը, որը տեղակայված է գերմանական Քյոլն քաղաքում, համաեվրոպական շարժում է թուրքական սփյուռքի համար: Հիմնադրվել է Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի աջակիցների կողմից և գաղափարապես կապված է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ: Այն ամբողջ Եվրոպայում 300 հազար անդամ ունի, ինչով դառնում է ամենամեծը թուրքական սփյուռքի կազմակերպություններից։ ո
Ըստ կազմակերպության ՝ Միլլի Գյորուշը «Ֆրանսիայում մուսուլմանների կյանքի առանցքային դերակատարն է»: Այն օգնում է ուխտագնացություններին, հուղարկավորություններին, մզկիթների կառուցմանը և կրոնական ուսմունքներին:
Հինգշաբթի լույս տեսած Le Point ամսագրին տված հարցազրույցում Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը նախազգուշացրել է որ պետությունը «բանակցելու բան չունի» խմբերի հետ, որոնք հրաժարվում են ստորագրել համաձայնագիրը, և ուժեղացնելու են դրանց գործունեության վերահսկողությունը:
Ֆրանսիացի օրենսդիրները ներկայումս քննարկում են իսլամիստական ծայրահեղականության դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը, որը դիտվում է որպես օտարերկրյա ֆինանսավորմամբ կրոնական խմբերի ազդեցության սահմանափակում և կրթության մեջ նրանց դերի սահմանափակում:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ դեմ է Ստրասբուրգի իշխանությունների կողմից՝ Եվրոպայի ամենամեծ մզկիթը կառուցելու նախագիծը ֆինանսավորելու որոշմանը։ Ստրասբուրգի իշխանությունները 2,5 միլիոն եվրո դրամաշնորհի նախագիծ էին հաստատել, որը կօգնի կազմակերպությանը՝ ֆինանսավորել քաղաքում մզկիթի կառուցմանը։