կարևոր
2217 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-02 09:15

Այսօր ապրիլի 2–ն է․ 2016 թ. հենց այս օրը սկսվեց Քառօրյա պատերազմը

Այսօր ապրիլի 2–ն է․ 2016 թ. հենց այս օրը սկսվեց Քառօրյա պատերազմը

Այսօր ապրիլի 2–ն է՝ տարվա 92-րդ (նահանջ տարիներին 93-րդ) օրը։

  • մ.թ.ա. 47 թ. - Հուլիոս Կեսարը հաղթանակ տարավ Պոնտոսի արքա Փառնակ II-ի նկատմամբ՝ մեկնաբանելով իր հաղթանակաը «եկա, տեսա, հաղթեցի» խոսքերով, որը հետագայում դարձավ թևավոր արտահայտություն։
  • 742 թ. - ծնվել է Կառլոս Մեծը, Ֆրանկական կայսրության հիմնադիրը (մահ. 814 թ.)։
  • 1453 թ. - Մեհմեդ II-ը սկսում է Կոստանդնուպոլիսի պաշարումը. քաղաքը գրավում է մայիսի 29-ին։
  • 1805 թ. - ծնվել է Հանս Քրիստիան Անդերսենը, դանիացի գրող և բանաստեղծ (մահ. 1875 թ.)։
  • 1896 թ. - ծնվել է Սողոմոն Թեհլիրյանը, հայ վրիժառու, ով Նեմեսիս գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային (մահ. 1960 թ.)։
  • 1982 թ. - սկսվեց Ֆոլկլենդյան պատերազմը. Արգենտինան ներխուժում է Ֆոլկլենդյան կղզիներ։
  • 1990 թ. - Երևանում գումարած ժողովում հիմնադրվեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը։
  • 2005 թ. - մահացել է Հովհաննես Պողոս II-ը, 264-րդ Հռոմի Պապը (ծնվ. 1920 թ.)։
  • 2016 թ. - սկսվեց Քառօրյա պատերազմը. հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կիրառվեց ռազմական օդուժ, ծանր հրետանի, հեռահար հրթիռներ, երկուստեք զոհվեցին հարյուրավոր զինծառայողներ։