24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 շիրակցիների հարազատներն այս պահին կառավարության շենքի մոտ են հավաքվել, հայտնում է Aravot.am-ը:
Նրանք տեսակցություն են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարության աշխատակազմից, սակայն շիրակցիներին փոխանցել են, որ «Նիկոլ Փաշինյանը մինչեւ ապրիլի 9-ը «մեկուսացած» է՝ բազմաթիվ հանդիպումների պատճառով» եւ գերեվարվածների ծնողներին ընդունել չի կարող:
Ցուցարարների պահանջը մեկն է՝ որոշակի տեղեկություններ ստանալ իրենց հարազատների ճակատագրի մասին:
Գերեվարվածների հարազատները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ պատրաստվում են գիշերն անցկացնել կառավարության շենքի մոտ. «Մենք գնալու տեղ չունենք»:
Գերեվարվածների հարազատների մի մասն էլ Շիրակի մարզից դեպի Երեւանի ճանապարհին են, նրանք էլ կմիանան ցուցարարներին: