կարևոր
1552 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-02 10:57

«Կամավորները» փաստավավերագրական ֆիլմը «Երկիր Մեդիայի» եթերում կցուցադրվի ապրիլի 2-ին՝ ժամը 23։05-ին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Շատերի համար դժվար է պատկերացնել, որ կան ընտանիքներ, որտեղ բանակում ծառայելու հարց չի քննարկվում, չի քննարկվում նաեւ դրան հաջորդող հարցը, թե «տեսնես՝ որտեղ ու ինչ պայմաններում է զավակն անցնելու զինծառայությունը», իսկ ծառայությունից հետո զինվորական հագուստն ու առաջին անհրաժեշտության իրերը տան մի անկյունում պահվում են, որ եթե հարկ լինի Հայրենիքը կրկին պաշտպանելու ժամանակ կորցնելու հարց չառաջանա:

Այդպիսին է դրվածքը 1990-ական թվականներից եկող Շուշիի առանձնակի գումարտակի, հետո արդեն աշխարհազորայինի պատրաստության անհրաժեշտությամբ ՀՅԴ վաշտերի անդամների ընտանիքներում: Դա է պատճառը, որ 2020-ի սեպտեմբերի 27-ի կեսօրին տղաներն առաջին իսկ կանչով Երեւանում, Արամ Մանուկյանի արձանի մոտ էին հավաքվել՝ մարտական գործողությունների համար անհրաժեշտ հագուստով, նաեւ առաջին անհրաժեշտության իրերն էլ ձեռքներին:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։