Այսօր Երևանում նախ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբում հայկական և ռուսական կողմերը ներկայացնող փոխվարչապետերի հանդիպումը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկվել են քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի և փորձագիտական խմբերի գործունեությունը: Մասնավորապես՝ Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի և առնչվող հարցերին:
Այնուհետև, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են «տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր»,–ասվում է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել էինք, այսօր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն Օվերչուկն ասել է, որ որոշակի առաջընթաց կա եռակողմ խմբի աշխատանքում: