20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը անվերապահորեն պահպանվում է», - այսօր կայացած Պուտին-Ալիև հեռախոսազրույցի մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Անդրադարձ է կատարվել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ Բաքվի հանդիպմանը, և ամփոփվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունների համապատասխան կատարված աշխատանքները տնտեսական կապերի հաստատման և տրանսպորտային հաղորդակցության ուղղությամբ: Նախագահները դրական են գնահատել երեք երկրների փոխվարչապետերի մասնակցությամբ գործող աշխատանքային խմբի գործունեությունը:
Երկրների ղեկավարները վերահաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ամրապնդումը և փոխշահավետ նախագծերը խթանելու իրենց փոխադարձ տրամադրվածությունը: