20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանը Մունդիալի որակավորման փուլի մեկնարկային երեք հաղթանակները նվիրում է հայ ազգին: «Ինձ համար մեծ պատիվ է ավագի թևկապով խաղադաշտ դուրս գալը: Ուրախ եմ, որ երեք խաղում էլ, իրար հետևից հաղթեցինք: Այս հաղթանակները նվիրում եմ մեր ազգին, որ այս դժվար պահին երեսներին կրկին ժպիտ հայտնվեց»,-Հարոյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական J խմբի միանձնյա առաջատարն է: 3 տուրերից հետո Խոակին Կապառոսի սաները` Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները, ունեն 100 տոկոս արդյունք` երեք խաղ, երեք հաղթանակ և 9 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում 6-ական միավորներով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիներն են: 3 միավոր ունեն Ռումինիան և Իսլանդիան: Իսկ Լիխտենշտեյնն առհասարկ միավոր չունի:
Սեպտեմբերին մեկնարկող 4-րդ տուրում Հայաստանը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Լիխտենշտեյնը` Գերմանիայի, իսկ Իսլանդիան` Ռումինիայի: