կարևոր
1802 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-01 20:30

Բաքվում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը

Բաքվում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը

Բաքվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբում ռուսական կողմը ներկայացնող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն Օվերչուկն  ասել է, որ որոշակի առաջընթաց կա եռակողմ խմբի աշխատանքում:

Նրա խոսքով, ռուսական կողմը մշտական կապի մեջ է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ: «Իրոք լավ հարաբերություններ են հաստատվել»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը:

Այս հանդիպումից հետո կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: