կարևոր
428 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-04-01 20:05

Ռեյտինգային ընտրակարգը հանվեց․ իշխող ուժն ատահերթ ընտրություններին պատրաստվում է գնալ պարզ համամասնական ընտրակարգով․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 82 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով:

Ընդունված այս նախագծով առաջիկա ընտրությունները կկազմակերպվեն պարզ համամասնական ընտրակարգով, որին խորհրդարանականներից դեմ է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նախագծի քվերակությանը չմասնակցեց նաև Բարգավաճ Հայաստան խմբակցությոնը:

Այս փոփոխությունից հետո քաղաքացին ընտրատեղամասում ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ քվեաթերթիկներից ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու է քվեատուփը:

ԱԺ-ում նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ այն դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: