ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 82 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով:
Ընդունված այս նախագծով առաջիկա ընտրությունները կկազմակերպվեն պարզ համամասնական ընտրակարգով, որին խորհրդարանականներից դեմ է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նախագծի քվերակությանը չմասնակցեց նաև Բարգավաճ Հայաստան խմբակցությոնը:
Այս փոփոխությունից հետո քաղաքացին ընտրատեղամասում ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ քվեաթերթիկներից ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու է քվեատուփը:
ԱԺ-ում նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ այն դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: