01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք, մասնավորապես, առնչվում են Արցախում հումանիտար խնդիրների կարգավորմանը և տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը տարածաշրջանում: