Կեսգիշերին Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 26-ամյա մոր եւ նրա 7-ամյա դստեր դիերը։ ՔԿ–ի հաղորդմամբ՝ նրանց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Համաձայն վերջիններիս մահվան մասին բժշկական վկայականի պատճենների՝ նրանց մահվան պատճառը եղել է «Օրգանիզմի սուր թունավորումը՝ ածխածնի մոնոօքսիդով»:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով:
Նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: