23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում 82 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունը վերաբերում է ռեյտինգային ցուցակները հանելուն: Առաջարկվում է ընտրությունների գնալ մաքուր համամասնական ընտրակարգով:
Քվերակությանը չմասնակցեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները: «Այսօրվանից սկսված` կասկածի տակ է դրվում հունիսի 20-ին նախատեսվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Ինչպես հայտնել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։ «Վենետիկի հանձնաժողովը որոշել է Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ մինչև ապրիլի 20-ը եզրակացություն ներկայացնել։ Նախնական կարծիք հանձնաժողովը չի արտահայտել»,- ասել է Վարդանյանը:
Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ԱԺ ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ Փաշինյանի հանդիպումից հետո համաձայնել են հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: