կարևոր
826 դիտում, 7 ամիս առաջ - 2021-04-01 18:39

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվեց

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվեց

Ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում 82 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունը վերաբերում է ռեյտինգային ցուցակները հանելուն: Առաջարկվում է ընտրությունների գնալ մաքուր համամասնական ընտրակարգով:

Քվերակությանը չմասնակցեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները: «Այսօրվանից սկսված` կասկածի տակ է դրվում հունիսի 20-ին նախատեսվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Ինչպես հայտնել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։ «Վենետիկի հանձնաժողովը որոշել է Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ մինչև ապրիլի 20-ը եզրակացություն ներկայացնել։ Նախնական կարծիք հանձնաժողովը չի արտահայտել»,- ասել է Վարդանյանը: 

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ԱԺ ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ Փաշինյանի հանդիպումից հետո համաձայնել են հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: