24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախատեսվում է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկում, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- նշել է Զախարովան:
Բացի այդ, կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր։
Նշենք, որ ապրիլի 2-ին Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու համար էլ Ռուսաստան է մեկնել Արա Այվազյանը: