կարևոր
525 դիտում, 7 ամիս առաջ - 2021-04-01 17:00

Զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ

Զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն ապրիլի 1-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։ Ստուգվել են զինծառայողների պատրաստվածությունը, արագ և համակարգված գործելու կարողությունները։