23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Հայաստանում ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։
Այս հինավուրց տոնը, որը խորհրդանշում է բնության վերածնունդը, թող առողջություն ու երջանկություն բերի բարեկամ ասորիների ընտանիքներին:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունենան իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն:
Մաղթում եմ, որ հայաստանյան համայնքը, որն աշխարհասփյուռ ասորիների մի հատվածն է, շարունակի պահպանել ու զարգացնել իր բազմադարյա մշակույթն ու գրականությունը»,- ասված է շնորհավորական ուղերձում։