կարևոր
1663 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-01 15:04

Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի դի

Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի դի

Որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի դի։

Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։