23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Դիմորդներն այս տարի բուհ ընդունվելու համար կհանձնեն երկուսից ոչ ավել քննություն:
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Համաձայն որոշման, 2021 թվականին բուհերի ընդունելությունը կկատարվի երկու փուլով. առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը եւ կընտրեն կոնկրետ մասնագիտությունը, կլրացնեն հայտը: Բոլոր դիմումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Կանցկացվի մրցույթ, որից հետո կհայտարարվեն արդյունքները, ինչպես նաեւ կհայտարարվեն թափուր մնացած տեղերի քանակն՝ ըստ բուհերի եւ մասնագիտությունների:
Այնուհետև, արդեն երկրորդ փուլում, առաջին փուլով բուհ չընդունված դիմորդները հնարավորություն կունենան դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնց համար արդեն հանձնել են քննությունները: Երկրորդ փուլի մրցույթը կանցկացվի առավել բարձր բալ ստացած ուսանողների միջեւ, որի արդյուքններով էլ կավարտվի ընդունելությունը:
Այս տարի բուհերում անվճար տեղերի քանակը 2918 է, որից 88-ը օտարերկրյա քաղաքացիների համար է, իսկ վճարովի տեղերի քանակը՝ 22 300 է: