կարևոր
1684 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-01 13:36

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ քվորում չապահովելու հետեւանքով. Դավիթ Ափոյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ քվորում չապահովելու հետեւանքով. Դավիթ Ափոյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետեւանքով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

«Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։

Մինչդեռ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի  հոգաբարձուների խորհուրդների կազմում։

Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ միգու՞ցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությամբ:

Հ.Գ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝  կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետեւանքով»,- գրել է նա։

Ավելի վաղ ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կառավարությունը եւ ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։