կարևոր
954 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-01 11:37

Հայկ Չոբանյանը կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Հայկ Չոբանյանը կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Կառավարության այսօրվա նիստին վարչապետը հայտարարեց, որ Հայկ Չոբանյանը կտեղափոխվի  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Նիստի օրակարգում ընդգրկված էր Հայկ Չոբանյանին  Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը, որը հաստատվեց:

Առայժմ չի հրապարակվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր նախարարի մասին որոշումը:  

Հիշեցնենք, որ երեկ Հակոբ Արշակյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից, կառավարության այսօրվա նիստում հաստատվել է նրա ազատման մասին որոշումը: :

Հավելենք, որ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին: