12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՌԴ-ն ինտենսիվ աշխատանքների միջոցով ավարտին է հասցնում Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի համար նախատեսված զինվորական ավանների հավաքման-կառուցման միջոցառումները։ Այսպես ասած, ամուր տեղավորվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Սրան զուգահեռ, չնայած Ադրբեջանի՝ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության տակ դրած ստորագրության, Ադրբեջանը մինչև հիմա չի հաստատել/վավերացրել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը։
Այն, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ թիկունքում Թուրքիայի շունչն զգալով, այնքան էլ հարթ չեն, ինչպես հաճախ փորձ են անում ներկայացնել ռուսական և ադրբեջանական պաշտոնական շրջանակներից, արդեն բավականին ընդգծված են։
ՌԴ վերահսկողության գոտում գրանցվող ադրբեջանական սադրանքներից՝ գերիների հայրենադարձման հետաձգում, Ադրբեջանից ուղղակի և անուղղակի տեքստերով ՌԴ ներկայությունն Արցախում խիստ ժամանակավոր բնորոշումից՝ «Իսկանդերի» շուրջ զարգացող հակասական իրադարձություններ։
Առհասարակ, նոյեմբերի 10-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների բազմաթիվ խախտումները խոսում են այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը՝ նաև երրորդ երկրների միջամտությամբ, ամեն ինչ անում են գործընթացում և ընդհանրապես ռեգիոնում ռուսական գործոնը նվազեցնելու և թուրքական օրակարգը առաջ մղելու համար»,- ասված է գրառման մեջ։