կարևոր
638 դիտում, 6 ամիս առաջ - 2021-04-01 09:21

Փաշինյանի քաղաքական թիմն ինտենսիվ նախընտրական աշխատանքներ է կատարում մարզերում․ բարձրաստիճան պաշտոնյաները մարզային պատասխանատուներ են նշանակվել. «Փաստ»

Փաշինյանի քաղաքական թիմն ինտենսիվ նախընտրական աշխատանքներ է կատարում մարզերում․ բարձրաստիճան պաշտոնյաները մարզային պատասխանատուներ են նշանակվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ ընդդիմությունը դեռևս քննարկումների մեջ է՝ մասնակցե՞լ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե կայանան), թե ոչ, մասնակցելու դեպքում ի՞նչ ձևաչափով գնալ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն ինտենսիվ աշխատանքներ է կատարում մարզերում: Ընդ որում, խոսքը նրա մարզային այցելությունների մասին չէ: Բանն այն է, որ Փաշինյանը հիանալի տեղյակ է, որ իր վարկանիշը սարսափելի ցածր է, ուստի, օգտվելով ընդդիմության շարքերում առկա անորոշությունից, փորձում է մի քանի քայլ առաջ ընկնել և վիճակը հնարավորինս փրկել: Մասնավորաբար, մեր հավաստի տեղեկություններով, իշխանությունները ոչ միայն կողմնորոշվել են կենտրոնական շտաբի հարցում, այլև հստակ աշխատանքային բաժանումներ են իրականացնում մարզերում գործունեություն ծավալելու համար:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղերում մարզային իշխանություններից զատ պատասխանատուներ են նշանակվում «հանրապետական մասշտաբի» բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք արմատներով, ծնունդով տվյալ մարզից են: Վերջիններս արդեն ակտիվորեն թիմեր են ձևավորում, աշխատանքներ են տանում, այսպես կոչված, «ձայն բերողների» հետ: Ընդ որում, այս պահին շատ մեծ դժվարությամբ են հասնում արդյունքի, այն էլ միայն այն բանի հաշվին, որ ընդդիմադիր հիմնական ուժերը դեռևս հստակ չեն կողմնորոշվել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում