Ապրիլի 1-ը տարվա 91-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 274 օր։
Մի շարք երկրներում ապրիլի 1-ին նշվում է Ծիծաղի օրը։
- 1815 թ. - ծնվել է Օտտո ֆոն Բիսմարկը՝ Գերմանիայի առաջին կանցլերը:
- 1890 թ. - բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆ-ում արտոնագրում է առաջին տրոլեյբուսը։
- 1920 թ. - սկսվեց Հաճընի հերոսամարտը՝ Հաչըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ։
- 1930 թ. - ծնվել է Խորեն Աբրահամյանը՝ հայ անվանի դերասան և ռեժիսոր։
- 1967 թ. - Մոսկվայում տեղի ունեցավ «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան։
- 1976 թ. - Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնեցին Apple համակարգիչներ և այլ կազմ. տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը։
- 2004 թ. - Գուգլ ընկերությունը բացեց իր Gmail էլեկտրոնային փոստը։
- 2009 թ. - Խորվաթիան և Ալբանիան միացան ՆԱՏՕ-ին: