05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ռումինիայի դեմ տոնած հաղթանակը համարում է ամբողջ երկրինը:
«Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին: Բայց մենք գիտեինք, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, որ խումբը բավականին դժվար է: Մրցում ենք հավաքականների հետ, որոնք հարուստ ֆուտբոլային պատմություն ունեն: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ զգում ենք ինչ ասել է ընտրանու մարզաշապիկը կրելը: Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպօագուներին և ֆուտբոլիստերին»,- հետխաղյա մամլո ասուլիսի ընթացքում ասաց Կապառոսը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին ընդունեց Ռումինիային: Հայաստանին ընտրանին պատմական արդյունք գրանցեց աշխարհի առաջնության ընտրական փուլում` երրորդ անընդմեջ հաղթանակը տոնելով: Հայաստան-Ռումինիա` 3:2: Մունդիալի ընտրական փուլի 4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի արդեն սեպտեմբերին` արտագնա խաղում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: Այդ խաղը նախատեսված է սեպտեմբերի 2-ին: Այնուհետ` սեպտեմբերի 5-ին Կապառոսի ընտրանին կհյուրընկալվի Գերմանիային, իսկ 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնին: