81 տարեկանում կյանքից հեռացել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ում կյանքը ուղեցույց է, թե ինչպես ծառայել հայրենիքին:
Նա կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ անգնահատելի ներդրում է ունեցել հայկական զինված ուժերի կազմավորման եւ նվիրական հաղթանակների կերտման գործում: Մեծանուն հայ՝ օժտված մարդկային ու բարոյական բարձր արժանիքներով:
Կոմանդոսի անցած ճանապարհի՝ մարտական ուղու, նրա զինվորական մարդ տեսակի մասին է Ալինա Սիմոնյանի տեսանյութը: