կարևոր
1241 դիտում, 6 ամիս առաջ - 2021-03-31 21:57

Կամային ֆանտաստիկ հաղթանակ․ Հայաստանի հավաքականը հաղթեց նաև Ռումինիային

Կամային ֆանտաստիկ հաղթանակ․ Հայաստանի հավաքականը հաղթեց նաև Ռումինիային

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ըդնունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։  

54-րդ րոպեին էդուարդ Սպերցյանը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 62-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը, իսկ 10 րոպե անց նաև առաջ անցան հաշվի մեջ։  87-րդ րոպեին Հարոյանը հաշիվը դարձրեց 2։2, իսկ երկու րոպե անց Տիգրան Բարսեղյանը անվրեպ իրացրեց 11 մետրանոցն ու հաշիվը դարձրեց 3։2։

Այսպիսով անցկացրած 3 խաղից հետո Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր։