կարևոր
1961 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-31 19:14

28 տարի առաջ՝ ճիշտ այս օրը, Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

28 տարի առաջ՝ ճիշտ այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը:

Մոտ 2 հազար տարեկան վանքը հիմնվել է Թադեոս առաքյալի աշակերտներից Դադիի նահատակության վայրում:

Միջնադարյան վանական համալիրը գտնվում է Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին: Դադիվանքը 2020 թվականի նոյեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլացիոն համաձայնագրով, առանց մի կրակոցի, Քարվաճառի հետ միասին անցել է Ադրբեջանին:

Բայց ադրբեջանական վերահսկողությունը վանական համալիրի տարածքում կասեցվել էր Ռուսաստանի նախագահի, Հայ Առաքելական եկեղեցու ջանքերով։ Համալիրը  հսկում են ռուս խաղաղապահները, որոնց  ուղեկցությամբ հայ ուխտավորները պարբերաբար այցելում են վանական համալիր:

Ներկայացվող տեսանյութը նկարահանել է նոյեմբերի 14-ին, երբ վանքը դեռ մեր տիրապետության տակ գտվելու վերջին օրն էր: