կարևոր
1299 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-31 18:50

Ադրբեջանցիները Հադրութի շրջանից հայտնաբերված մեկ դի են փոխանցել հայկական կողմին, ևս մեկ մարմին հայտնաբերվել է Վարանդայից

Ադրբեջանցիները Հադրութի շրջանից հայտնաբերված մեկ դի են փոխանցել հայկական կողմին, ևս մեկ մարմին հայտնաբերվել է Վարանդայից

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 դի: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Դիերից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը՝ հայտնաբերվել է Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից:

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Այսպես, արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 դի: