կարևոր
1624 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-31 17:24

Թուրքիան մտավախություններ ունի, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահն իր ուղերձում կկիրառի «ցեղասպանություն» եզրույթը

Թուրքիան մտավախություններ ունի, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահն իր ուղերձում կկիրառի «ցեղասպանություն» եզրույթը

Թուրքիան մտավախություններ ունի, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում կկիրառի «ցեղասպանություն» եզրույթը:

Դա կանխելու համար Անկարան գաղտնի դիվանագիտություն է վարում Միացյալ Նահանգների հետ: Այս մասին գրում է Թուրքիայի իշխանամետ «Սաբահ» թերթը:

Նշվում է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ ու ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները:

Քալընը պնդել է, թե իբր կատարվածը ցեղասպանություն կոչելու համար իրավական հիմք չկա, անհրաժեշտ է դատարանի որոշում, հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել միայն 1.948 թվականին:

Էրդողանի խոսնակը շեշտել է նաեւ, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կստեղծի թուրք-ամերիկյան հարաբերություններում: Եվ վերջում. Իբրահիմ Քալընը նշել է, որ եթե հայերը ճիշտ քայլ անեն, կբացվեն հայ-թուրքական սահմանները, բայց եթե ԱՄՆ նախագահը «ցեղասպանություն» բառը կիրառի, Կովկասում ամբողջ այս գործընթացը սաբոտաժի կենթարկի: