20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան առիթով ցավակցագիր է հղել Հայրենիքի փրկության շարժումը:
Ցավակցագիրը ներկայացնում ենք ստորև.
«Կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մարդ, որ խորհրդանշում էր Արցախյան ազատամարտի հաղթանակը, հայ զինվորի ամուր ու մարտնչող ոգին:
Նա հերոսի իրական կերպար էր, երիտասարդ սերնդի համար՝ ոգեշնչման աղբյուր:
Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի ցավալի ու դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին:
Սիրելի՛ Կոմանդոս, խոստանում ենք, որ Շուշին կրկին կազատագրվի և հոգիդ կխաղաղվի երկնային կյանքում:
Վազգեն Մանուկյան»: