կարևոր
1273 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-31 15:51

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը՝ աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը՝ աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ

  
Արցախի դեմ 44-օրյա պատերազմում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած աջակցության մասին ընդգծում է ԱՄՆ պետքարտուղարը:

Էնթոնի Բլինքենը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին պետքարտուղարության» զեկույցը:

Հայաստանյան բաժնում նշված է, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, վերականգնել է հսկողությունը՝  1994-ին կորցրած շրջանների նկատմամբ: Զեկույցում խոսվում է նաեւ պատերազմի ընթացքում մարդու իրավուքների խախտումների մասին:

Բացի Արցախյան վերջին պատերազմից, զեկույցում անդրադարձ կա նաեւ դատական համակարգին, քրեակատարողական հիմնարկների վիճակին, սոցիալական տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը: