կարևոր
1416 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-31 14:42

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 128 միլիոնը

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 128 միլիոնը

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 128 միլիոն 212 հազար 179-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:

COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 2 803 776-ի, ապաքինվել է ավելի քան 101 միլիոն մարդ:

10 միլիոն կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: