կարևոր
1723 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-31 14:31

Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմը Շուշիում «Իսկանդեր» է օգտագործել․ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմը Շուշիում «Իսկանդեր» է օգտագործել․ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

  
Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմը Շուշիում «Իսկանդեր» է օգտագործել: Այս մասին ասել է Ադրբեջանի ականազերծման աշխատանքներ իրականացնող գործակալությունը: Ըստ ընկերության, 2021 թվականի մարտի 15-ին ականազերծման աշխատանքների ընթացքում, քաղաքում հայտնաբերվել են հրթիռների պայթած երկու բեկոր, որոնց հերթական համարները հաստատում են, որ դրանք «Իսկանդեր» համալիրին են եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել էր, որ չեն արձանագրել որեւէ փաստ, որ Հայաստանը պատերազմում «Իսկանդեր» է կիրառել:

Հայաստանում ռուսական արտադրության հրթիռային այս համակարգն արցախյան վերջին պատերազմում կիրառելու մասին առաջին անգամ ակնարկել էր Հայաստանի ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը: Ըստ նրա, համակարգը օգտագործել են պատերազմի վերջին օրերին:

Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, նշել էր, որ Իսկանդերը չի պայթել կամ պայթել է ընդմանեը 10%-ով: Այս հայտարարությունից հետո նաեւ եղավ սկանդալային պաշտոնանկությունը:

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատվեց պաշտոնից: Նա, հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի հարցին, ըստ լրատվական կայքի հրապարակման, երկար ծիծաղել էր ու հետո պատասխանել, որ նման բան հնարավոր չէ: